Բացառիկ. Անհերքելի փաստեր Ադրբեջանում վարձկանների առկայության մասին. լուսանկարներ
Ըստ Freenews.am-ի խիստ հավաստի միջազգային աղբյուրների` ՍԱՀ կառավարական ուժերի առաջատար ռազմական լրագրող Ռաբեա Կալավանդին հիմնավոր և փաստական տվյալներ ունի Ադրբեջան մեկնող վարձկանների մասին: Այդ մասին են վկայում ֆեյսբուք սոցիալական ցանցում նրա կողմից պարբերաբար հրապարակվող հոդվածները` Թուրքիայի կողմից հավաքագրվող սիրիական վարձկանների մասին: Ռաբեա Կալավադիի հրապարակումներից, որոնք վերջին մի քանի օրերի ընթացքում գրեթե ամբողջությամբ վերաբերվում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հստակ երևում է, որ նա մշտապես փորձում է ապացուցել Թուրքիայի կողմից սիրիական վարձկաններին հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու փաստը, հրապարակում է նրանց կենսորոշիչ տվյալները, ինչպես նաև ներկայումս Ադրբեջանում նրանց գտնվելու մասին վկայող լուսանկարներ: Այսպես, ս.թ. սեպտեմբերի 29-ին Ռ.Կալավանդին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սիրիական հակակառավարական 2 խմբավորումների ղեկավարների՝ Ֆախիմ Իսսայի (հանդիսանում է <<Սուլթան Մուրադ>> խմբավորման ղեկավարը ) և Մուհամեդ Ալ Ջասիմի լուսանկարները՝ նշելով, որ ունի ներկայումս նրանց Ադրբեջանում գտնվելու մասին անհերքելի ապացույցներ: Ի դեպ, այս թեմայի վերլուծության տրամաբանության մեջ հարկ է նշել նաև, որ դեռևս ս.թ. սեպտեմբերի 24-ին սիրիական «stepagency-sy.net» (<<Step News>>) լրատվական կայքում հրապարակվել է մի տեսանյութ, որում «Համզաթ» խմբավորման ղեկավար Հուսսեին Աբդել Մոլան ներկայացնում է Ադրբեջան մեկնել ցանկացող վարձկաններին բաժանվող գումարների չափերի վերաբերյալ մանրամասն տվյալներ: Այս ամենով հանդերձ, Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին ադրբեջանական կողմից վարձկանների մասնակցության լուրերն առավել քան համոզիչ է դարձնում Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանի Աֆրինի գրասենյակի կողմից ս.թ. սեպտեմբերի 28-ին հրապարակել հոդվածը, որում նշվում է, որ հայ-ադրբեջանական շփման գծում ներկայումս մարտնչում են Թուրքիայի կողմից հավաքագրված ավելի քան 4000 սիրիական վարձկաններ, որոնցից 81-ը մարտերի առաջին իսկ օրը զոհվել են: Ինչպես հիշյալ հոդվածում, այնպես էլ վերոնշյալ լրագրող Ռաբեա Կալավանդի և սիրիական տարբեր լրատվականների կողմից հրապարակվել են նաև նշված մարտերում զոհված սիրիական վարձկանների տվյալները. 1. Mohammed Abdel Sattar/Abdul Sattar/Abdelsattar Al Khalaf/Alkhalaf 2.Hussain/Hussein Al Twil/Al Tawil 3. Firas/FerasAwaid 4. Abdul Latif/Abdel Latif/AbdellatifHassani 5. Mohammed Mahdi 6. Mazen/Mazin Mahdi 7. Abdel Rahman/Abdul Rahman/Abdelrahman Al Khatib/Khateeb 8. Hamza Al Shami 9. Abdel Rahman/Abdul Rahman Al Shami 10. Radwan Rahhal 11. Mohammed Abdel Muti 12. Saddam AzkourHamzatic 13. Hussain Talha 14. Mohamed Shaalan /Shalan Abdel/ Razak 15. Abo/ Abu Shadi Alakari 16. Kinan/Kenan Farzat (մինչ վարձկան դառնալը ծառայել է ՍԱՀ կառավարական ուժերում` կոչումով կապիտան է) 17. Yaser Farzat 18. Bilal/Belal Al Taybani/ Altaybani Հիշեցնենք նաև զոհված վարձկաններին հավաքագրած և խաբեությամբ դեպի վախճան ուղարկող նրանց ղեկավարների անունները՝ Fahim Issa/Essa- «Սուլթան Մուրադ» խմբավորման ղեկավար Mohammed al Jassim-խմբավորումներից մեկի ղեկավար: Hussain Abdel Mola հայտնի է նաև որպես Abu Ahmed Kaljberin-«Համզաթ» կամ «Ալ Համզաթ» խմբավորման ղեկավար:
http://stepagency-sy.net/?fbclid=IwAR2EsZFIvxoSsjUqejcU2-isMFir7Kr1CtKuVUTIkoUP6sVmdLt4-LBQQrc
Կարծիքներ