Գիտնականները կանխատեսել են կորոնավիրուսի նոր բռնկում
Կորոնավիրուսի բռնկումը շատ երկրներին է սպառնում այս ձմռանը: Սա հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնք տեղակայված են Հյուսիսային կիսագնդում և այն տարածաշրջաններում, որտեղ սահմանափակող միջոցներ չեն կիրառվել: Վիրուսը լավ տարածվում է ցուրտ և չոր կլիմայական պայմաններում, իսկ տաք և խոնավ կլիմայական պայմանները պատնեշ են դառնում:
Միկրոկենսաբան Դեյվիդ Ռելմանը կարծում է, որ մեզ դժվարին ու «սթափեցնող» ամիսներ են սպասվում: Դեռ պարզ չէ՝ կորոնավիրուսը սեզոնային երևույթ է, թե ոչ, բայց ամեն ինչ վկայում է, որ դա այդպես է:
Նրանք, ովքեր աշխատում և ապրում են վատ օդափոխությամբ սենյակներում, մեծ վտանգի տակ են: Սա մեծացնում է կորոնավիրուսի փոխանցման ռիսկը՝ կարծում է Բոստոնի Հարվարդի բժշկական դպրոցի մաթեմատիկոս Մաուրիսիո Սանտիլլան: Համաճարակաբան Ռեյչել Բեյքերը վստահ է, որ դեռ կան զգալի թվով մարդիկ, ովքեր կորոնավիրուսով չեն վարակվել, և նրանց վարակվելու հավանականությունը մեծ է: «Մեծ հաշվով ամենամեծ գործոնը, որը կազդի բռնկման չափի վրա, կլինեն վերահսկողական միջոցառումները, ինչպիսիք են սոցիալական հեռավորությունը և դիմակներ կրելը», – հորդորել է մասնագետը:
Կարծիքներ