Հունաստանն ուժեղացնում է Թուրքիայի հետ սահմանի հսկողությունը
Հունաստանը կավելացնի սահմանապահների թիվը Թուրքիայի հետ սահմանին՝ վախենալով Աֆղանստանից անօրինական միգրանտների հոսքից, հաղորդել է ekathimerini.com-ը:
Մասնավորապես, մի քանի ամսվա ընթացքում լրացուցիչ 250 սպա կմիանա 1500-հոգանոց սահմանապահ ուժերին: Շուրջ 800 լրացուցիչ սահմանապահներ կվարձվեն աշխատելու օդանավակայաններում և թուրք-հունական սահմանին մոտ գտնվող շրջաններում:
Այս աճը մասամբ պայմանավորված է Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթմամբ, բացատրում են պաշտոնյաները:
Նշենք, որ Հունաստանը վերջին երկու տարվա ընթացքում խստացրել է միգրացիոն քաղաքականությունը և սահմանների անվտանգությունը`ընդլայնելով պատը Թուրքիայի հետ իր ցամաքային սահմանի երկայնքով և տեղադրելով բարձր տեխնոլոգիական հսկողության ցանց` փորձելով հետ պահել ապաստան հայցողներին սահմանը հատելուց:
Կարծիքներ