ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում իր ստանձնած մանդատին. Էնդրյու Շոֆեր
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին:
Հանդիպման ընթացքում Ա. Գրիգորյանը ներկայացրել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Քարտուղարը նաև վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար:
Համանախագահ Էնդրյու Շոֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային հարցերի շուրջ:
Կարծիքներ