Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունիսի 14-ին՝ ժամը 16։07-ին, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ս․ Հ․ ) և «Volkswagen Passat» (վարորդ՝ Գ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Լ․ Մ․-ին (ծնված 2005 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲՄ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ փրկարարները սահմանազատել են տարածքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում