Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Լեհաստանում կմասնակցի մի շարք միջոցառումների և հանդիպումների
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը հունիսի 22-25-ը ներառյալ կգործուղվեն Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա՝ հունիսի 22-24-ը, Զաբժե՝ հունիսի 24-25-ը), որտեղ կմասնակցեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսության 655-ամյակի և հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի բացման արարողությանը, հայկական մշակութային 2-րդ փառատոնին, ինչպես նաև Լեհաստանի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց, գործարար շրջանակների, մշակութային գործիչների հետ հանդիպումների ընթացքում կքննարկեն համագործակցության հետագա ուղիները:
Զարեհ Սինանյանի և Կարեն Ավանեսյանի գործուղման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Կարծիքներ