«Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են». Ավստրիայի կանցլեր

«Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են». Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ գագաթնաժողովից առաջ ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման թեմային: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Կուրցը նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են, և դրա վրա Եվրամիությունը չի կարող աչք փակել: Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է աջակցի այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին:

«Մենք փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար ցանկանում ենք, որ վերջիններս մնան հարևան երկրներում»,-ասել է Կուրցը:

Նշենք, որ ԵՄ գագաթնաժողովում քննարկվելու է Թուրքիայի ու Եվրամիության միջև Մաքսային միության համաձայնագրի և միգրացիոն համաձայնագրի վերաբերյալ մի շարք հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում