ԱՄՆ-ը շուրջ 650 զինվորականների կթողնի Աֆղանստանում զորքերի հիմնական մասի դուրսբերումից հետո
Վաշինգտոնն, ամենայն հավանականությամբ, Աֆղանստանում շուրջ 650 ամերիկացի զինվորականների կթողնի երկրից իր զորակազմի հիմնական մասի դուրսբերումից հետո: Հունիսի 24-ին այդ մասին հայտնել Է The Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուր պաշտնատար անձանց թվից:
Ինչպես նշված Է նյութում, ԱՄՆ-ի մոտավորապես 650 զինվորականներ, ինչպես սպասվում Է, կմնան Աֆղանստանում դիվանագետների անվտանգության ապահովման համար՝ ամերիկյան զորքերի հիմնական մասի դուրսբերումից հետո, որը մեծավ մասամբ պետք Է ավարտվի երկու շաբաթ հետո:
Բացի դրանից, մի քանի հարյուր ամերիկացի զինվորականներ կմնան Քաբուլի օդանավակայանում, հնարավոր Է մինչեւ սեպտեմբեր, որպեսզի թուրքական ուժերին օգնեն անվտանգության ապահովման գործում:
Գրծակալության տվյալներով՝ դա կլինի ժամանակավոր միջոց, մինչեւ Թուրիայի ղեկավարությամբ ավելի պաշտոնական կարգով չսկսեն իրականացնել անվտանգության ապահվման գործողությունը: Հրապարակման մեջ ասված Է, որ ամերիկյան եւ միջազգային ուժերի զգալի մասն Աֆղանստանից դուրս կբերվի մինչեւ հուլիսի 4-ը կամ դրանից հետո շատ չանցած: Սպիտակ տանը, Պետդեպարտամենտում եւ Պենտագոնում AP-ի նյութում բերված տեղեկատվությունը մեկնաբանելու՝ ՏԱՍՍ-ի խնդանքին առայժմ չեն պատասխանել:
Կարծիքներ