Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։
Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
Կարծիքներ