Charite-ն հաղորդել է Նավալնիի վիճակի մի փոքր բարելավման մասին

Charite-ն հաղորդել է Նավալնիի վիճակի մի փոքր բարելավման մասին

 Ալեքսեյ Նավալնիի վիճակը շարունակում է մնալ կայուն, բայց «խոլինեսթերազ արգելակիչներ» խմբի նյութի հետևանքով ի հայտ եկած ախտանշանների մի փոքր բարելավում է նկատվել, հաղորդել է բեռլինյան Charité կլինիկան:

Նա դեռ պետք է մնա վերակենդանացման բաժանմունքում: Նա միացված է ԹԱՕ սարքին և գտնվում է արհեստական ​​կոմայի մեջ:

Նրա վիճակը մինչ այժմ գնահատվում է որպես ծանր, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

«Սակայն, հաշվի առնելով հիվանդի թունավորման ծանրությունը, դեռ վաղ է նրա համար կանխատեսել կատարվածի երկարաժամկետ հետևանքները», – ասել են մասնագետները:

Բուժող բժիշկները սերտ կապ են պահպանում հիվանդի կնոջ՝ Յուլիա Նավալնիի հետ: Նա Charité-ին վստահեցրել է, որ ամուսնու վիճակի մանրամասները հաղորդելու կլինիկայի որոշումը կհամապատասխաներ նրա ցանկություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում