Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալուի» անմեղ զոհերի հոգիների համար

Օգոստոսի 18-ին`ժամը 12-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վթարից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։
Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։
«Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, միացե՛ք ընդհանրական աղոթքին»,-ասված է թեմի գրառման մեջ։
Կարծիքներ