Բաղրամյանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Բաղրամյանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ին զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից հետը բերած զենք-զինամթերքը թողել է Քարակերտ գյուղի շենքերից մեկի մոտ:

Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մեկ ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփ, կարճեցված փողով ողորկափող որսորդական հրացան, հրացանի փող, մեկնարկային ատրճանակ, ձեռքի նռնակներ, նռնակի պայթուցիչ, հրապատիճ, սվին-դանակ, զրահաբաճկոն և տարբեր տրամաչափի 354 փամփուշտ:

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում