Ամուլսարի՝ ամբողջական աշխատելու դեպքում պետությունը տարեկան կստանա լրացուցիչ 120 մլն դոլար հարկ․ Պապոյան
Եթե Ամուլսարը չաշխատի, տնտեսական աճը կլինի ավելի ցածր, եթե Ամուլսարն աշխատի, ապա տնտեսական աճը ոչ միայն այս, այլև հաջորդ տարիներին կվերանայվի դեպի ավելի բարձր ուղղությամբ:
Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ամուլսարի՝ ամբողջական ցիկլով աշխատելու պարագայում մեր ՀՆԱ-ն տարեկան 1 տոկոսով կաճի, և մեր պետությունը լրացուցիչ 120 մլն դոլար տարեկան հարկ կստանա, և լրացուցիչ կստեղծվեն մեծ թվով աշխատատեղեր, համայնքները կստանան իրենց դոտացիաները և այսպես շարունակ: Եվ այս առումով Ամուլսարի աշխատելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն»,- նշել է նա:
Պապոյանը նաև տեղեկացրել է, որ 2025-ին որպես թիրախ է դրվել 5,5 տոկոսի շրջանում տնտեսական աճ ունենալ:
Կարծիքներ