ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերն այս շաբաթ կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ինդոնեզիայի զոհերի

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերն այս շաբաթ կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ինդոնեզիայի զոհերի

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերն այս շաբաթ կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ինդոնեզիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի։ Այս մասին հաղորդվում է ՈՒԵՖԱ-ի կայքում։

Սա վերաբերում է Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Կոնֆերենցիաների լիգայի և կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին։

Հիշեցնենք՝ Ինդոնեզիայի «Կանջուրուհան» մարզադաշտում «Արեմա» և «Պերսեբայա Սուրաբայա» ֆուտբոլային ակումբների միջև կայացած խաղից հետո տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է ավելի քան 131 երկրպագու, որոնցից շուրջ 30-ը՝ երեխաներ։ Մեծ թվով երկրպագուներ էլ վնասվածքներ են ստացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում