Եվրոպական Խորհուրդը երկու տարով երկարաձգել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը

Եվրոպական Խորհուրդը երկու տարով երկարաձգել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը

ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին` մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը, ավելի քան 44 միլիոն եվրո բյուջետային հատկացումներով՝ 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածի համար:

«ԵՄ առաքելությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ԵՄ ջանքերի կարևոր բաղադրիչն է: Առաքելության խնդիրն է տեղում հետևել և զեկուցել իրավիճակի մասին ու հնարավորինս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը: ԵՄ առաքելությունը եղել է և կմնա անզեն քաղաքացիական առաքելություն»,-նշված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում