Արաս Օզբիլիսը մի շարք հայ ֆուտբոլիստների հետ ծեծի է ենթարկել ոստիկանի

Արաս Օզբիլիսը մի շարք հայ ֆուտբոլիստների հետ ծեծի է ենթարկել ոստիկանի

Մամուլում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է, որ Կասկադում մարդկանց խումբ է կուտակված, կան նաև մեծ թվով ոստիկանական ավտոմեքենաներ։ Ըստ մամուլի՝ Կասկադում անկարգություն է տեղի ունեցել, և չի բացառվում, որ ոստիկանության աշխատակիցների են ծեծի ենթարկել։  Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։  Դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, համաձայն որոնց՝ վեճի մասնակիցները Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են եղել, նրանցից ոմանց հավաքականի նոր կազմում չեն ընդգրկել։ Կասկադում նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել և վեճի են բռվել ոստիկանության աշխատակիցների հետ, պոկել են նրանցից մեկի ուսադիրները։ Մեր աղբյուրի համաձայն՝ ոստիկաններին ծեծի ենթարկողների թվում են Մալաքյան եղբայրները, որոնց գիշերը բերման են ենթարկել։ Խմբում են եղել նաև ֆուտբոլիստներ Սերոբ Գրիգորյանը, Արազ Օզբիլիսը և այլք։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում