Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել միջազգային մրցաշարում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները հաղթանակներ են տոնել Սերբիայում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Մեկնարկային մենամարտում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթել է սերբ Վեջիկո Գլիգոռիչին, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը առավելության է հասել ևս մեկ սերբ բռնցքամարտիկի՝ Բոյան Ստանոյլովիչի նկատմամաբ, իսկ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը պարտության է մատնել Ղազախստանը ներկայացնող Դամիր Տոբային:

Մարտի 31-ին ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում