Հրազդանում խախտումներ չեն արձանագրվել

 Հրազդանում խախտումներ չեն արձանագրվել

Կրկնակի վերահսկողություն Կոտայքի մարզում.
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից Հրազդան քաղաքում խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են Կոտայքի  մարզպետարանից։

Հունիսի 28-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ կրկնակի վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Կոտայքի մարզում՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոների պահպանման նկատմամբ:

Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Հրազդան քաղաքում, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների և մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ վաղ առավոտից իրականացված վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի կողմից տրված ցուցումների լուրջ խախտումներ չեն հայտնաբերել, ավելին՝ արձանագրել են անվտանգության կանոների պահպանման նկատմամբ պատասխանատու մոտեցում և դրական տեղաշարժ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում