Երևանի բյուջեից մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար միջոցներ կհատկացվեն

Երևանի բյուջեից մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար միջոցներ կհատկացվեն

Երևան համայնքի բյուջեից  «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման» և  «Երևանի քաղաքային լուսավորության  դրամաշնորհային» ծրագրերի համար  կհատկացվի  139 միլիոն 660  հազար դրամ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց, որ համապատասխան գումարն ուղղվելու է մետրոպոլիտենում առկա գրունտային ջրերի հեռացման և օդափոխման աշխատանքների իրականացման համար:

«Այդ գրունտային ջրերի պատճառով տարբեր համակարգեր կոռոզիայի են ենթարկվում: Գրունտային ջրերի հեռացման համար դրենաժային թունել էր փորվել : 2023 թվականին կիրականացնենք այդ հատվածում բետոնացման աշխատանքներ: Ինչպես նաև նախատեսվում է օդափոխման համակարգերը փոխել, որպեսզի մետրոյում պատշաճ խոնավության մակարդակ ապահովվի»,-պարզաբանեց Հրաչյա Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում