ԱՄՆ ընտրական հնացած համակարգն ինքնին անորոշություն է առաջացնում․ եթե ուղղակի քվեարկություն լիներ, ապա ԱՄՆ–ն նման իրավիճակում չէր հայտնվի․ փորձագետ
ԱՄՆ-ի հնացած ընտրական համակարգը նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքների հետ կապված ինքնին անորոշություն է առաջացնում, եթե լիներ ուղղակի քվեարկություն, ապա ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո առկա ծանր իրավիճակը գոյություն չէր ունենա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի տնօրեն Բալերի Գարբուզովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Իհարկե, Միացյալ Նահանգների ընտրական համակարգը այնքան հետաքրքիր է, որևէ տեղ նմանատիպ բան չկա: Դա ինքնին հրահրում է նման արդյունքների: Ընտրողների մեծամասնությունը, պարզվում է, երկրում ոչինչ չի որոշում, կան ընտրիչներ նահանգային մակարդակով, նրանք էլ ամեն ինչ որոշում են: Եվ ահա, պայքար է գնում այդ ընտրիչների ձայները իրենց կողմ քաշելու ուղղությամբ»,- մեկնաբանել է Գարբուզովը:
«Եթե ուղղակի քվեարկություն լիներ, ապա, կարծում եմ՝ Ամերիկան նման իրավիճակում չէր հայտնվի: Բայց նա հայտնվել է նման իրավիճակում: Եվ դրա հետ կապված ոչինչ չես կարող անել. սա նրանց հաստատուն արժեքներից մեկն է` տարրական, հնագույն, ամերիկացիները կառչած են անցյալից: Բայց սա մեր ժամանակի իրողություններ են: Սա նույնպես նպաստել է այս իրավիճակին»,– ընդգծել է փորձագետը:
Բացի այդ, քվեարկության արդյունքների շուրջ առկա անորոշության պատճառներից մեկն էլ համաճարակն է դարձել: «Եթե չլիներ համաճարակը, նոյեմբերի 4-ին մենք կիմանայինք, թե ով է հաղթողը: Համաճարակը խառնել է բոլորի խաղաքարտերը, առաջին հերթին ՝ Թրամփի և Բայդենի նույնպես, և ընդհանրապես փոխել է այս տարվա ընտրական գործընթացի առանցքը: Այսպիսով, թեկնածուներն ընթացքում ստիպված են եղել փոխել իրենց ընտրական բեռը, հարմարվել իրավիճակին, և նրանք դա շատ հմտորեն չեն արել»,- բացատրել է վերլուծաբանը:
Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 284 ձայն (ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն), մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն չի ընդունում պարտությունը և հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ է տարել երկրի ղեկավարի ընտրություններում:
Կարծիքներ