Թրամփը մտադիր է Պուտինին մեծարանքով ընդունել Ալյասկայում. NBC News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեծարանքով ընդունել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին Ալյասկայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների։
Ըստ հեռուստաալիքի՝ ակնկալվում է, որ Թրամփը մեծարանքով կդիմավորի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նա օգոստոսի 15-ին ժամանի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազա։
Օգոստոսի 15-ին Ալյասկայում սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսաստանից հայտնել են, որ հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 22:30-ին (Երևանի ժամանակով՝ 23։30-ին)։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ հանդիպումը կսկսվի տեղական ժամանակով 11։00-ին (Երևանի ժամանակով՝ 23։00-ին)։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը նախ կանցկացնեն դեմ առ դեմ հանդիպում, այնուհետև՝ 5-ական անդամից բաղկացած պատվիրակությունների մասնակցությամբ։ Դրանից հետո երկու նախագահները մամուլի ասուլիսում կներկայացնեն բանակցությունների արդյունքները։ Հանդիպման առանցքային թեման լինելու է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։
Կարծիքներ