Փոքրիկ խմբակն իրականում դուք եք՝ ընտրակեղծարարներով ու ժողովրդի ընտրության վրա թքած ունեցողներով. Չախոյան

Փոքրիկ խմբակն իրականում դուք եք՝ ընտրակեղծարարներով ու ժողովրդի ընտրության վրա թքած ունեցողներով. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով, որ ռուսաստանցի միլիարդատիրոջ (նկատի ունի Սամվել Կարապետյանին) շեշտած «փոքրիկ խմբակը» ՀՀ լեգիտիմ իշխանությունն է՝ ժողովրդի ընտրության արդյունքը։

«Փաստացի թքած ունի ոչ միայն ՀէՑ-ի ու դրա բաժանորդների, այլ նաև ժողովրդի կարծիքի, ընտրության ու ազատ կամարտահայտման վրա։

Սա է պատճառը, որ մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել, մարիոնետային կառավարում ստեղծել։

Իսկ փոքրիկ խմբակն իրականում իրենք են՝ ընտրակեղծարարներով ու ժողովրդի ընտրության վրա թքած ունեցողներով»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում