Լոնդոնում ավարտվել է Զելենսկիի հանդիպումը Բրիտանիայի վարչապետի հետ

Լոնդոնում ավարտվել է Զելենսկիի հանդիպումը Բրիտանիայի վարչապետի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում ավարտվել է վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն։

Հանդիպման սկզբում Բրիտանիայի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը լրագրողների տեսախցիկների դիմաց ջերմ գրկախառնվել և լուսանկարվել են, սակայն հրաժարվել են պատասխանել որևէ հարցի։

Մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո Զելենսկին Սթարմերի ուղեկցությամբ դուրս է եկել վարչապետի նստավայրից, նստել է մեքենան և հեռացել է։ Կողմերը կրկին հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին։

Հայտնի է, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք Պուտին-Թրամփ բանակցություններին ընդառաջ տեղի ունեցած այս հանդիպման ընթացքում քննարկման առանցքում եղել է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում