ՌԴ ՊՆ-ն գնահատել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը
Հրադադարը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով` լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը` հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են կատարել իրենց խնդիրը: Հյուսիսային և հարավային պատասխանատվության գոտիների 23 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա հսկողություն: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է ՌԴ ՊՆ խոսնակը:
Կարծիքներ