Զելենսկին հայտնել է, որ առողջացել է կորոնավիրուսից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հայտարարել է, որ լիովին ապաքինվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո:
«Տրամադրությունս առույգ է, ջերմությունս` 36.6: Ինքս դրական եմ, քանի որ թեստի արդյունքը բացասական է: Գտնվում եմ Բանկովայում, աշխատում եմ»,- ասել է նա իր Telegram ալիքում տեղադրված տեսաուղերձում: Զելենսկին, չնայած հիվանդությանը, բանակցություններ էր վարում, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Կարծիքներ