ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 100.520-ի. մնացել են պաշտոնյաներն ու քիչ թվով բնակիչներ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 100.520-ի. մնացել են պաշտոնյաներն ու քիչ թվով բնակիչներ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների 100.520 անձ է ժամանել ՀՀ. այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձիք և բնակչության որոշ՝ ավելի քիչ զանգվածը»,- ասել է Բաղդասարյանը։

Հաշվառում է անցել 89.167 անձ. «Հաշվառման գործընթացը խիստ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան հետագայում օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից»,- նշել է Բաղդասարյանը։

Նրա խոսքով, Հակարիի կամուրջը հատել է 21.107 տրանսպորտային միջոց։   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում