27-ամյա վարորդը Lada-ով կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում, օգնության են հասել քաղաքացիները

27-ամյա վարորդը Lada-ով կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում, օգնության են հասել քաղաքացիները

Հուլիսի 4-ին, ժամը 15։40-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Գևորգ Ղահրամանյանը իր վարած VAZ 2110 մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջված վիճակում հայտնվել փոսում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վարորդն ու 3 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, սակայն հրաժարվել են բժշկական ծառայությունից։

Նշված փոսը փորվել է «ԴԱՎ-ՎԱՀ» ՍՊԸ-ի կողմից, որի պատվիրատուն «ԱՎԱՆ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ՓԲԸ-ն է։ Թե ինչ աշխատանքների նպատակներով է փորվել փոսը՝ դեռևս պարզ չէ։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում