ԵԱՏՄ երկրների փոխանցած մաքսատուրքերի գծով մուտքերը 2023-ի առաջին կիսամյակում կազմել են 34.3 մլրդ դրամ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից 2023-ի առաջին կիսամյակի ընթացքում փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 34.3 մլրդ դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, 2022-ի նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրներից (այդ թվում՝ Հայաստանից) մաքսատուրքերի բաշխման արդյունքում ստացվել են 28.9 մլրդ դրամ մուտքեր (այդ թվում` հուլիս ամսին փոխանցված և 2022թ. 1-ին կիսամյակին վերաբերող): 2021-ի առաջին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 42.4 մլրդ դրամ:
Կարծիքներ