Կորոնավիրուսից ապաքինվածների թիվն աշխարհում հասել է 10 միլիոնի
Ընդհանուր առմամբ, COVID-19 կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր, վարակից ապաքինվել է 10 042 362 մարդ, հայտնում է Worldometer պորտալը:
Միևնույն ժամանակ, ըստ պորտալի, որը մասնագիտացած է համաշխարհային կարևոր իրադարձությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների վրա, երկուշաբթի օրը`Երևանի ժամանակով 06:00-ի դրությամբ, վարակվածությունից մահացությունների թիվն աճել է 652039-ով, վարակվածների ընդհանուր թիվը` 16.412.815-ով:
Կորոնավիրուսից մահացության մակարդակը մոլորակի մեկ միլիոն բնակչի հաշվարկով հասել է 83,77-ի:
Կարծիքներ