Ռուսաստանում 5-ամյա երեխան ընկել է բազմաբնակարան շենքի 7-րդ հարկից և ողջ մնացել
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում հնգամյա երեխան ընկել է բազմաբնակարան շենքի յոթերորդ հարկից և ողջ մնացել, հայտնում է 74.ru պորտալը՝ հղում տալով քաղաքային վարչակազմի հայտարարությանը։
«Ծնողներն այդ ժամանակ հարևան սենյակում կահույք հավաքելիս են եղել, պապը քնած է եղել, իսկ երեխան սենյակում ավագ եղբայրների հետ է եղել»,- ասվում է տեղական իշխանությունների հայտարարությունում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեխան ինքնուրույն է բացել պատուհանն ու ցած ընկել։ Հայտնի է, որ ավելի ուշ փոքրիկին հարևաններն են գտել։ Նշվում է, որ երեխան մի շարք վնասվածքներ է ստացել և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։
Կարծիքներ