Տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության բիզնես օրեր» խորագրով առցանց միջոցառում

Տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության բիզնես օրեր» խորագրով առցանց միջոցառում

Տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության բիզնես օրեր» խորագրով առցանց միջոցառումը, որը կազմակերպվել էր ԵՄ Խորհրդում Գերմանիայի նախագահության շրջանակներում: Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառումը համակարգում էր Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Իր ելույթում դեսպանն ընդգծել է համաժողովի դերը հատկապես տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, գործարարների միջև փորձի փոխանակման և նոր հնարավորություններ բացահայտելու տեսանկյունից՝ անդրադառնալով Հայաստանում ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին:
Ա. Սմբատյանը հակիրճ անդրադարձել է ԱլԳ անդամ հանդիսացող Ադրբեջանի կողմից, Թուրքիայի բազմակողմանի աջակցությամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային, վերջինիս ընթացքում Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառված արգելված զինատեսակներին և օտարերկրյա վարձկանների ներգրավմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմատենչ նկրտումներին:
 

Գործարար համաժողովի շրջանակներում ելույթներով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, ինչպես նաև բիզնես ոլորտի ընկերությունների մի շարք ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում