Այս շաբաթ Երկրին 5 աստղակերպ կմոտենա․ ՆԱՍԱ

Այս շաբաթ Երկրին 5 աստղակերպ կմոտենա․ ՆԱՍԱ

ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնել են, որ այս շաբաթ Երկրին 5 աստղակերպ է մոտենալու: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հավելելով, որ դրանցից երկուսը մեր մոլորակին ավելի մոտ կգտնվեն, քան Լուսինը:

Ինչպես նշվում է, դրանցից երեքը Երկրին կմոտենան դեկտեմբերի 16-ին: Դրանք ունեն 10-24 մետր տրամագիծ: Դրանցից ամենամոտ գտնվողը Երկրի կողքով անցնելիս կգտնվի 343 000 կմ հեռավորության վրա:  

Եվս երկու աստղակերպ՝ 6.8 և 30 մետր տրամագծերով, մեր մոլորակին կմոտենան դեկտեմբերի 18-ին: Այդ երկուսից փոքրը Երկրի կողքով կանցնի 57 100 կմ հեռավորությամբ, իսկ մեծը՝ մոտ 7 մլն կմ հեռավորությամբ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում