Բաքվում սահմանվել է պարետային ժամ

Բաքվում սահմանվել է պարետային ժամ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ոստիկանությունը դիմել է քաղաքացիներին։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, կապված երկրում ռազմական դրություն հայտարարման հետ, Բաքու քաղաքում 21:00-ից մինչև 06:00-ն չի թույլատրվում մարդկանց լքել իրենց բնակության վայրերը։

Հակառակ դեպքում, ըստ աղբյուրի, կարգազանցները կենթարկվեն պատասխանատվության։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում