Ինչպե՞ս է ճարպը որովայնի հատվածում նպաստում ծերացմանը
Վիսցերային ճարպը, որը գտնվում է որովայնի խոռոչում, նպաստում է թույլ քրոնիկ բորբոքմանը, իսկ դա, իր հերթին, արագացնում է տարիքային հիվանդությունների զարգացումը եւ իմունիտետի թուլացումը: Նման եզրակացության են հանգել Շվեյցարիայի Բեռն համալսարանի գիտնականները:
Նրանց ուսումնասիրությունը, որը կենտրոնացած է ծերացման հիմնական պատճառներից մեկի ուսումնասիրության վրա, հրապարակվել է Nature Metabolism ամսագրում:
Ըստ գիտնականների՝ պաթոլոգիական գործընթացում հիմնական դերը խաղում են հատուկ իմունային բջիջները՝ էոզինոֆիլ լեյկոցիտները: Դրանք սովորաբար առկա են արյան շրջանառության համակարգում, բայց մասնագետները գտել են դրանք մարդու եւ մկների վիսցերալ ճարպային հյուսվածքների մեջ: Այս բջիջները, ինչպես հայտնի է, պաշտպանություն են ապահովում բազմաբջջային մակաբույծներից եւ նպաստում են շնչառական օրգանների ալերգիկ հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին է ասթման: Որովայնի խոռոչում նրանք նպաստում են տեղական իմունային հոմեոստազին:
Տարիքի հետ էոզինոֆիլների քանակը նվազում է, իսկ հակաբորբոքային մակրոֆագների քանակն ավելանում է: Դիսբալանսի պատճառով որովայնի ճարպը միացությունների աղբյուր է դառնում, որոնք նպաստում են բորբոքային պրոցեսների առաջացմանը:
Մկների վրա արված փորձերարկումները ցույց են տվել, որ երիտասարդ ռեցեպիենտներից ծերերին էոզինոֆիլների փոխպատվաստումը կրճատել է ոչ միայն տեղական, այլեւ թույլ աստիճանի համակարգային բորբոքումները: Այս մոտեցումը երիտասարդացնող ազդեցություն է ունեցել օրգանիզմի վրա: Արդյունքում, տարեց կենդանիները ֆիզիկական պատրաստվածության եւ իմունային համակարգի զգալի բարելավում են ցույց տվել:
Կարծիքներ