Երևանի ոստիկանապետը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների խորհրդակցությանը
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ մարմինների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը։
ՆԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցառման նպատակը ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքների ներքին գործերի մարմինների համագործակցության ընդլայնումը, փորձի և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև իրավախախտումների և հանցագործությունների համատեղ բացահայտումն ու կանխումն է:
Խորհրդակցությանը մասնակցել են Տաջիկստանի ՆԳ նախարար Ռախիմզոդա Խամրոն և ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը:
Կարծիքներ