Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
«Դեկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավաբանական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ