Բելառուսը հայտնել է Լեհաստանի տարածք փախստականների խմբի անցնելու մասին
Մինչև 100 փախստականից կազմված խումբը փաստացիորեն հայտնվել է Լեհաստանի տարածքում՝ լեհ-բելառուսական սահմանին տեղակայված ինժեներական արգելապատնեշների մոտ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին:
«Բրուզգի» սահմանային անցակետի մոտ մինչև 100 փախստականից բաղկացած խումբ է գտնվում՝ փաստացի Լեհաստանի տարածքում»,- հայտնել է Բիչկովսկին:
Բելառուսական կողմի տվյալներով՝ Լեհաստանի հետ սահմանին կա Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից շուրջ երկու հազար փախստական, այդ թվում և զգալի թվով կանայք ու երեխաներ:
Կարծիքներ