Մեսսին բաց կթողնի ՊՍԺ-ի՝ Բորդոյի դեմ խաղը

Մեսսին բաց կթողնի ՊՍԺ-ի՝ Բորդոյի դեմ խաղը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողան աօգնել իր թիմին ֆրանսիական Լիգա 1-ի 13-րդ տուրի՝ «Բորդոյի» դեմ խաղում, որը կկայանա նոյեմբերի 6-ին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Մեսսին շարունակում է բուժել ծնկի հետ կապված խնդիրները։

Բացի Մեսսիից, «Բորդոյի» դեմ չեն խաղա նաև պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն, կիսապաշտպաններ Մարկո Վերատին, Լեանդրո Պարեդեսը և Ռաֆինյան։ Վնասվածք ունի նաև Սերխիո Ռամոսը, որը դեռևս չի նորամուտը չի նշել փարիզյան թիմում։

Մեսսին փոխարինվել է Լիգա 1-ի 12-րդ տուրի՝ «Լիլլի» դեմ խաղում՝ ունեցած անհարմարությունների պատճառով։ Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողը դեռ մարզման ժամանակ է անհարմարություններ ունեցել, իսկ արդեն խաղի ընթացքում Լիոնելին նորից սկսել է անհանգստացնել իր վիճակը։ Արդյունքում, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն որոշել է փոխարինել նրան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում