Երկրաշարժ Թուրքիա-Իրան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում 2-3 բալ, Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի մարզում 3-4 բալ ուժգնությամբ։
Կարծիքներ