ՌԴ ՊՆ-ն «Ազովստալում» արգելափակված ուկրաինացիներին առաջարկ է արել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը կրկին առաջարկել է հանձնվել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինվորականներին՝ հավելելով, որ նրանք պատրաստ են «լռության ռեժիմ» մտցնել ձգործարանի տարածքը լքելու համար։
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մարիուպոլից տարհանվել է մոտ 144 հազար խաղաղ բնակիչ և 341 օտարերկրյա քաղաքացի, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի 1844 զինծառայող, ովքեր հանձնվել են։
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Պուտինին զեկուցել էր Մարիուպոլի ազատագրման մասին։ Շոյգուն նաև հայտնել էր, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված է ավելի քան 2 հազար ուկրաինացի զինվոր։
Կարծիքներ