Խաղաղության պայմանագրում տեխնիկապես կա 16 հոդված, որից 13-ն ամբողջապես համաձայնեցված է, 3-ը՝ մասնակի. Միրզոյան
Խաղաղության համաձայնագրի այն տեքստը, որն առաջարկել ենք, ամբողջապես համաձայնեցված է։ Ըստ էության, ստացվում է տեխնիկապես, որ ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է:
Այս մասին Լյուքսեմբուրգի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այլևս անհամաձայնություն չկա:
«Այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում։ Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել»,- ասել է Միրզոյանը՝ մանրամասնելով, որ այս պահին տեխնիկապես կա 16 հոդված, որոից 13-ն ամբողջապես համաձայնեցված է, 3-ը՝ մասնակի համաձայնեցված։
Կարծիքներ