Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Հ․ Շահինյանին վերաբերող նույն քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա Հ․ Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Կայացվել է դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու որոշում։ Ոստիկանությանը տրվել է նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն»,- մանրամասնեց Աբրահամյանը:

296-րդ հոդվածով սահմանվում է՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից։ Իսկ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է՝ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում