Իսպանական հետախուզությունը կասկածում է ռուսական հատուկ ծառայություններին կիբերհարձակման մեջ. ԶԼՄ-ներ
Իսպանական հետախուզությունը կասկածում է Ռուսաստանի հետախուզական գործակալություններին զբաղվածության պետական ծառայության (SEPE) վրա կիբերհարձակման մեջ: Այս մասին հայտնում է Confidencial թերթը՝ հղում անելով Իսպանիայի կառավարության աղբյուրներին:
Նշվում է, որ հաքերները փրկագին ստանալու համար մարտի 9-ին հարձակվել են Իսպանական զբաղվածության ծառայության սերվերների վրա «շորթող վիրուսով», որը կոդավորում է ֆայլերը և արգելափակում համակարգիչները:
Թերթի աղբյուրները պնդում են, որ հարձակումը կատարվել է աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով: Միևնույն ժամանակ, Կիբերանվտանգության ազգային ինստիտուտը և Կրիպտալոգիայի ազգային կենտրոնը չեն կարողացել պարզել հարձակման աղբյուրը:
Կարծիքներ