53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին
Հունվարի 15-ին Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա:
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 53-ամյա Լուսինե Ա.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը իրեն 7-րդ հարկից ցած է նետել:
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Կարծիքներ