Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել
Կարճ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած և այժմ ՌԴ-ում գտնվող Արշակ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմանը:
Մասնավորապես, նա գոյություն չունեցող լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը, իբր, գլխիվայր է պահել ՀՀ զինանշանով թղթապանակը:
««Плохая примета» (վատ նշան)»,- կից գրել է Կարապետյանը:
Նկատենք, սակայն, որ նրա հրապարակած լուսանկարը կեղծ է, ինչի մասին են վկայում փաստաթղթի ստորագրմանը և դրան հաջորդած րոպեներին արված տեսակադրերն ու լուսանկարները:
Կարծիքներ