Երևանի «Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի
Երևանի «Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Ռավանելի Ֆերեյրայի հետ:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, հարձակողական ոճի խաղացողը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Երևանյան ակումբի նորեկի նախորդ ակումբը եղել է բրազիլական «Սիանորտի»-ն:
Ռավանելին հանդես է եկել նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատ Գրոզնի»-ում, որի կազմում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 38 հանդիպման` դառնալով 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Ֆերեյրան ելույթներ է ունեցել բրազիլական հայտնի ակումբներում` «Աթլետիկո Մարանաենսե» ու «Շապոկոենսե», ինչպես նաև «Սան-Բերնարդո» ու «Պոնտե-Պրետա»:
25-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Բրազիլային մինչև 20 տարեկանների հավաքական ու մասնակցել 2 հանդիպման:
Ֆերեյրան երևանյան ակումբի հետ մասնակցել է նաև մինչմրցաշրջանային հավաքին:
Կարծիքներ