Հայաստանում Չեխիայի դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հայաստանում Չեխիայի դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը այցելել է Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել:

«Լաչինի միջանցքում: Ուզում էի սեփական աչքերով տեսնել այն վայրը, որի մասին այդքան լսել եմ, և որի մասին այդքան խոսում և գրում եմ»,- գրել է նա X-ում (նախկինում Twitter):

Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկն օգոստոսի 2-ին Կապանում մասնակցել էր ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակի բացման արարողությանը, հանդիպում ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ 

Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ամբողջությամբ զրկված է պարենի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում