ԱՄՆ-ը հույս ունի շարունակել Ռուսաստանի հետ անվտանգության հարցերով երկխոսությունը
ԱՄՆ-ը հույս ունի, որ ռուսական կողմը կշարունակի բանակցությունները անվտանգության ոլորտում։ Այս մասին Newsweek ամսագրին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, նրա խոսքերը մեջբերված են շաբաթ օրը հրատարակության կայքում հրապարակված նյութում։
«Մենք հուսով ենք, որ բանակցությունները կշարունակվեն, բայց եթե Ռուսաստանը դուրս գա բանակցություններից, պարզ կդառնա, որ նրանք երբեք պատրաստ չեն եղել փոխգործակցության: Այս ամենում մենք սերտորեն կհամակարգենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ»,- ասել է պաշտոնյան։
«Առաջիկա օրերը ավելի լավ պատկերացում կտան, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունն անկեղծորեն շահագրգռված է դիվանագիտությամբ. պատրա՞ստ են լրջորեն և բարեխղճորեն բանակցել, թե՞ քննարկումները կօգտագործեն որպես պատրվակ՝ ասելու, որ դիվանագիտությունը կարողացել է բավարարել նրանց շահերը»,- հավելել է նա։
Կարծիքներ