Հայաստանի 4 շախմատիստ հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունը

Հայաստանի 4 շախմատիստ հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունը

Վարշավայում մեկնարկեց արագ շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց առաջնությունները:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 45 երկրների 176 շախմատիստ, այդ թվում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Հայաստանից հանդես են գալիս 9 շախմատիստ:

Մերոնցից առաջնությունը հաղթանակով մեկնարկեցին Շանթ Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը: Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ, իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Մանուէլ Պտերոսյանը պարտություն կրեցին առաջին տուրում:

ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Լևոն Արոնյանն իրանցի Փարհամ Մաղսուդլուի հետ պարտիայում հաշտություն կնքեց: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը վստահ հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Մերաբ Գագունաշվիլուն: Այսօր կկայանան նախատեսված 13 տուրերից հինգը:

Կանանց առաջնությանը մասնակցում են 29 երկրների 103 շախմատիստուհի: Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն անհաջող մեկնարկեց մրցաշարը և պարտություն կրեց առաջին պարտիայում: Սուսաննա Գաբոյանի հանդիպումը չկայացավ: Կանանց մրցաշարում այսօր կանցկացվեն չորս տուր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում