Բարսելոնան մինչ այժմ Մեսսիին նվիրված ատրիբուտներ է վաճառում
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բարսելոնան» իր պաշտոնական ֆիրմային խանութում մինչ այժմ Լիոնել Մեսսիին նվիրված ատրիբուտներ է վաճառում։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ խանութում Մեսսիի ստորագրությամբ մարզաշապիկը վաճառվում է 1170 եվրոյով։ Ավագի թևկապն արժե 644 եվրո։ Վերջինիս վրա ևս առկա է արգենտինացու ստորագրությունը։
Երեք հազար եվրոյով կարելի է ձեռք բերել 2013/14 մրցաշրջանի մարզաշապիկ, որի վրա ստորագրել են Մեսսին, Չավին և Ինիեստան։ Հիշեցնենք, որ հարձակվողը կատալոնական ակումբից հեռացավ անցած ամռանը՝ տեղափոխվելով ՊՍԺ։
Կարծիքներ